Գլխավոր Կրթություն Երեկվա միջոցառումը Շենգավիթ վարչական շրջանը չի կազմակերպել, այլ բակի ծնողները․ հարցով զբաղվում...

Երեկվա միջոցառումը Շենգավիթ վարչական շրջանը չի կազմակերպել, այլ բակի ծնողները․ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները

15
0

Շենգավիթ վարչական շրջանը որեւէ առնչություն չունի երեկ տեղի ունեցած միջոցառման հետ, որին մասնակցել էին բազմաթիվ փոքրիկներ ու նրանց ծնողները։ Այն վարչական շրջանը չի կազմակերպել։

Մեզ հետ զրույցում տեղեկությունը հայտնեց շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ խոսել է նաեւ համատիրության նախագահի հետ, նա եւս չի կազմակերպել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է հավաքված երեխաների բազմություն։ Նա նշել էր, որ տեսանյութն իրեն ուղարկել են եւ վստահեցրել, որ միջոցառումը տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։

«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,- գրել էր վարչապետը։

Ռազմիկ Մկրտչյանի խոսքով՝ Բագրատունյաց 34 եւ 36 շենքերի բակում տեղի ունեցածը չի կազմակերպել ո՛չ որեւէ դպրոց, ո՛չ էլ՝ մանկապարտեզ, ամենայն հավանականությամբ՝ դա իրականացվել է բակի ծնողների նախաձեռնությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: