Գլխավոր Առողջապահություն Երեւանի N49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է Covid-19-ով. նախակրթարանը փակ կմնա

Երեւանի N49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է Covid-19-ով. նախակրթարանը փակ կմնա

60
0

Երեւանի համար 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել. այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաղորդեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կատարվել են համապատասխան աշխատանքներ, պարզվել է կոնտակտավորների շրջանակը, նրանք ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց կկատարվի թեստավորում, ի հայտ կբերվի՝ նրանց թվում վարակակիր կա, թե չէ»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Մանկապարտեզը անձնակազմի այլ անդամների միջոցով գործարկելու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Առայժմ հստակ է մի բան՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչեւ բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն»:

Հարցին, թե քանի երեխա պիտի գնար վերաբացվող պարտեզ՝ ծնողներից քանիսն էին, որ ցանկություն էին հայտնել երեխաներին տանել մանկապարտեզ՝ Կարապետյանն ասաց. «Կարծեմ՝ մոտ տասը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում