Գլխավոր Իրավական Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից

Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից

25
0

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս լուրը հաստատեցին ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

Հիմա վարչության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Ահարոն Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ Ֆարխոյանը 2018 թվականի հոկտեմբերին էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգեւատրվել «Մխիթար Գոշի» մեդալով։