Գլխավոր Հասարակություն «Երեք արմավենի» մուլտֆիլմը կցուցադրվի օնլայն

«Երեք արմավենի» մուլտֆիլմը կցուցադրվի օնլայն

18
0

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պակերազարդ մուլտֆիլմը:

Մուլտֆիլմը կցուցադրվի հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Պատկերազարդ մուլտֆիլմը պատմում է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմության մասին:

Մուլտֆիլմի դիտումից հետո երեխաները կարող են մեկնաբանություններում քննարկել այն և կիսվել տպավորություններով: