Գլխավոր Տնտեսական Երիտասարդներին COVID-19-ի արգելափակումից ազատելու ռազմավարությունը. CAGE Policy Briefing

Երիտասարդներին COVID-19-ի արգելափակումից ազատելու ռազմավարությունը. CAGE Policy Briefing

39
0

«CAGE Policy Briefing» տնտեսական և սոցիալական հետազոտությունների ամսագրում տպագրվել է Էնդրյու Ջ. Օսվալդի, Վորվիք Այզեթէյի և Նաթթավուդհ Փաուդթհէվի «Երիտասարդներին արգելափակումից ազատելու տարբերակը. քաղաքական գործիչների համար» խորագրով գիտական հոդվածը:

Մեծ Բրիտանիան «փակված է» կորոնավիրուսի պատճառով (COVID-19): Այս ամենից դուրս գալու ելքի հստակ ռազմավարություն ներկայումս չկա: Այս հոդվածում դա առաջարկվում է՝ համատեղելով տնտեսագիտության և համաճարակաբանության տարրերը: Հոդվածում առաջարկվում է արգելափակումից «ազատել» Մեծ Բրիտանիայի 20-30 տարեկան այն քաղաքացիներին, որոնք ծնողների հետ չեն ապրում: Հոդվածի հեղինակները հետազոտել են, որ կան Մեծ Բրիտանիայի մոտավորապես 4,2 միլիոն քաղաքացիներ, որոնք ընկնում են այս 20-30 տարիքային խմբի մեջ և չեն ապրում իրենց ծնողների հետ: Նրանցից 2.6 միլիոնն աշխատում են մասնավոր հատվածում, այնպես որ՝ ներդրվող սահմանափակումներն առաջին հերթին ֆինանսապես հենց նրանց վրա են ազդելու: Հոդվածում նշվում է, որ նման երիտասարդ աշխատուժի «ազատումը» երկրի համար էական տնտեսական և սոցիալական օգուտներ կբերի`առանց առողջապահական համակարգի հսկայական ծախսերի: Այս եղանակով երկրի քաղաքացիները կարող են երիտասարդների հետքերով առաջ շարժվել: Հոդվածի հիմնական հայեցակարգը կարող է իրականացվել նաև այլ երկրներում:

Երիտասարդներին արգելափակումից ազատելու տարբերակը

Ներածություն

Հոդվածը գրելու ժամանակ Միացյալ Թագավորությունը հիմնականում «փակված էր»՝ COVID-19-ի մարտահրավերների պատճառով: Ինչպես կարելի է ենթադրել, այդ ռազմավարության հիմնավորումը՝ մարդկանց կյանքերը կարճաժամկետ և միջին հեռանկարներում փրկելն է: Այնուամենայնիվ, ներկայումս ծանր վնաս է հասցվում տնտեսությանը, հետագա եկամուտներին, գործազրկության մակարդակին, պետական պարտքի ծավալներին և ժամանակակից հասարակությանը: Համաճարակաբանական և տնտեսական նպատակների միջև, ի վերջո, որոշ հավասարակշռվածություն պետք է լինի:

Հիմնական խնդիրը հետևյալն է. ի՞նչ կկատարվի արգելափակման ժամանակահատվածից հետո: Այստեղ կարելի է քննարկել ելքի ռազմավարությունը, որը կարող է ձեռնարկվել: Մենք «ազատում ենք» Մեծ Բրիտանիայի երիտասարդական խմբի անդամներին (ասենք՝ 20-30 տարիքային խմբի), ովքեր չեն ապրում որևէ տարեց քաղաքացու հետ: Այդ երիտասարդ անհատները՝
  1. վիճակագրորեն, հավանաբար, մեր մեջ ամենաապահովը կլինեն,
  2. կարող են օգնել վերագործարկել տնտեսությունը,
  3. կարող են աջակցել հասարակության մնացած անդամներին,
  4. կարող են արգելափակման երկարաժամկետ հեռանկարում խնդրահարույց դառնալ (մասնավորապես որոշ տղամարդիկ),
  5. համենայն դեպս, երկարաժամկետ հեռանկարում կարող են չկատարել արգելափակման սահմանափակումները,
  6. հավանաբար, հատկապես գործազուրկ լինելու դեպքում, որոշակի հիասթափություններ կզգան, որոնք կարող են արտահայտվել ընտանեկան բռնության տեսքով,
  7. և այլ հավանական պատճառների առկայության դեպքում՝ ներառյալ ճգնաժամի մի ինչ-որ պահի երիտասարդությանը ղեկավարի դեր առաջարկելը, մնացած մեծահասակ բնակչությանը հույս ներշնչելը։

Այս քաղաքականությունը համաճարակաբանությանն ու տնտեսագիտությանը հավասարակշռություն է առաջարկում: Չնայած կարող է թվալ, որ երիտասարդության խնդրին վերաբերող քաղաքականությունը անարդարացիորեն փոքր դեր կթողնի տարեցների համար, բայց նրանց համար, ովքեր ստիպված կլինեն տանը մնալ, նման մեկնաբանությունն ամբողջովին ճիշտ չի լինի: Տնտեսության ոլորտի տարեց աշխատակիցները կարող են էլեկտրոնային եղանակով՝ Skype-ի, Zoom-ի և Facetime-ի միջոցով վերահսկել և ուղղորդել երիտասարդներին: Այս եղանակով տարեցների համախումբը նույնպես կստանձնի տնտեսական եկամուտների վերահսկողությունն ու կառավարությանն օգնություն կցուցաբերի:

Ընթացիկ արգելափակման հիմնավորումը պարզ է. այն գրեթե բխում է համաճարակաբանությունից, եթե մենք թույլ տայինք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին ազատորեն շրջել, ապա դա կնպաստեր վիրուսի ավելի լայն տարածմանը: Արգելափակման հետևանքով ձեռք բերված օգուտները կարևոր են. մենք աջակցում ենք գործող ռազմավարությանը, որին հետևում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ի թիվս այլոց: Ապագայում, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ինչ-որ կերպ վերադառնալ նորմալ կյանքի: Տնտեսական նկատառումները կդառնան արդիական:

Երիտասարդ քաղաքացիների «ազատումը»

Սկզբում մի շարք առավելություններ կլինեն. ինչ-որ պահի՝ գալիք շաբաթների կամ ամիսների ընթացքում, երիտասարդների «ազատումը» նրանց հնարավորություն կընձեռի վերադառնալ բնականոն կյանք: Երիտասարդ աշխատուժի ազատման առաջին փաստարկն այն է, որ, համեմատած այլ տարիքային խմբերի, երիտասարդներն էականորեն անվտանգ են: Հետազոտությունների համաձայն, 20-29 տարիքային խմբում մահացության մակարդակը գնահատվում է 0,03%, իսկ ծայրահեղ ծանր վիճակի մակարդակը`0,06%:

Հիմնական մտահոգությունն այն է, որ երիտասարդներին թույլ տալով շարժվել ու վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ տարեցների խմբին մեծ ռիսկի ենք ենթարկում: Այդ ռիսկը նվազագույնի հասցնելու համար մենք կարող էինք սահմանափակել այն երիտասարդների ազատությունը, որոնք չեն ապրում իրենց ծնողների հետ: «Ազատ արձակվածները», հավանաբար, նաև ստիպված կլինեին օրենքվ հաստատված պարտավորույթուն ստանձնել, որ կխուսափեն բոլոր տարեցների հետ անմիջական շփումից: Սա շատ դրամատիկ է հնչում: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում այս պահին արդեն կան  կտրուկ սահմանափակումների տարբեր տեսակներ, որոնք կիրառվում են ոստիկանության կողմից: Դրանք կիրառվում են այն պատճառով, քանի որ մեկ վարակված անձը կարող է վարակել հասարակության մնացած անդամներին:

Երիտասարդների «ազատման» համար երկրորդ փաստարկն այն է, որ դա կօգնի վերսկսել Մեծ Բրիտանիայի տնտեսությունը և բարձրացնել այդ խմբի տեսականորեն ցածր եկամուտները: Չնայած COVID-ի մահվան դեպքերին, ներկայիս մեծագույն մտահոգությունը նաև ֆինանսական հսկայական ծախսերի մարումն է: Կլինեն նաև տնտեսական կորուստներ, որոնք ի վերջո կհանգեցնեն ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների, մահերի և իհարկե պարտքի ծայրահեղ բարձր մակարդակների, որոնք ապագա սերունդները ստիպված կլինեն մարել: Կարող եք մտածել, որ երիտասարդներին ազատելը միայն փոքր տնտեսական օգուտներ կունենար (գուցե այն պատճառով, որ գործատուներից շատերը փակել են իրենց ձեռնարկություններն ու արտադրությունները): Այնուամենայնիվ, տնտեսության հիմնական բնույթը հետևյալն է, որ ձեռներեցությունն ու մարդկանց ջանքերը հանգեցնում են ինքնաիրացման զարգացմանը: Երիտասարդների խմբին կարող էր թույլատրվել վերագործարկել կամ բացել փոքր բիզնեսներ, ռեստորաններ, տրանսպորտային ծառայություններ, գնել և վաճառել մեքենաներ ու տներ և շատ ավելին: Կարճաժամկետ հեռանկարում, դրանց հաճախորդները կարող են հիմնականում երիտասարդները լինել: Սա կհանգեցնի ավելի մեծ հարկային եկամուտների՝ Միացյալ Թագավորության հանրային ծառայությունները ֆինանսավորելու համար:

«Ազատման» երրորդ փաստարկն այն է, որ երիտասարդները հիմնականում դիմացկուն են վիրուսի նկատմամբ. չափահաս երիտասարդներն իդեալական են Մեծ Բրիտանիայի առաքման ենթակառուցվածքներում որպես վարորդ աշխատելու կամ օժանդակ անձնակազմը համալրելու համար:

«Ազատման» չորրորդ փաստարկը հետևյալն է. ենթադրվում է, որ արգելափակման  դեպքում երիտասարդներն ավելի հակված կլինեն ագրեսիվ և առավել վտանգավոր վարքի տեսակների դրսևորմանը: Սա չի նշանակում, որ «ազատ արձակելուց» հետո նրանք ոչ մի հանցագործություն չեն կատարի:

Այնուամենայնիվ, տնից դուրս, ոստիկանության վերահսկողության ներքո, նրանց դրսևորած վարքն ավելի վերահսկելի կլինի:

Կան օժանդակ փաստարկներ. խոսքն այն հավանականության մասին է, որ երիտասարդներն ամենաառաջինն անհանգստություն կդրսևորեն, եթե արգելափակումը երկար ժամանակով շարունակվի:

Առկա հաշվարկներ

Հնարավոր է հաշվարկել, թե քանի հոգի է ներգրավված լինելու երիտասարդների խմբում: Մենք ներկայացնում ենք տվյալների տարբեր աղբյուրներ: Մեծ Բրիտանիայի բնակչության քանակի մասին պաշտոնական գնահատականներին կարող եք ծանոթանալ Վիճակագրության ազգային գրասենյակի կայքում (ONS): Մենք նաև օգտագործում ենք բնակչության 2018 թվականի տարեկան հետազոտությունը
(APS): Այն տալիս է արժեքավոր տեղեկություններ այն մասին, թե քանի չափահաս երիտասարդ  է ապրում իրենց ծնողների հետ և երիտասարդներից քանիսն է մասնավոր հատվածում աշխատում, քանիսը՝ հանրային:

Հետագա հավանական մտահոգությունները

Ի՞նչ կլիներ երիտասարդների ազատ արձակվելուց հետո: Ինչպե՞ս կիրականացվի 20-30 տարեկանների ազատումը: Ոստիկաններին պետք է տրվի այդ տարիքային խմբի ներկայացուցիչներին տուգանելու ու ձերբակալելու իրավունքը:

Եզրակացություններ

Մենք առաջարկել ենք ազատել 20-30 տարիքային խմբում գտնվող Մեծ Բրիտանիայի միլիոնավոր քաղաքացիների, ովքեր չեն ապրում իրենց ծնողների հետ: Սա կօգնի վերականգնել արտահերթ անկումից առաջ եղած զարգացումը, սա նաև այլ սոցիալական օգուտների կհանգեցնի: Այն նաև երկրի առողջապահության համար լրացուցիչ մարտահրավերներ կստեղծի: Այս եղանակով Մեծ Բրիտանիայի հասարակությունը և տնտեսությունը կարող են սկսել շարժվել առաջ ՝ հետևելով երիտասարդների հետքերին: Համարժեք ռազմավարություն սկզբունքորեն կարող էին կիրառվել նաև այլ երկրներում։

Թարգմանեց Օլյա Շահինյանը