Գլխավոր Հասարակություն «Երևանը Խաչատրյան է լսում». մայրաքաղաքի տարբեր հատվածներում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները

«Երևանը Խաչատրյան է լսում». մայրաքաղաքի տարբեր հատվածներում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները

18
0
YEREVAN, ARMENIA - MAY 02, 2015: State Academic Opera and Ballet Theater of Armenia. Composer Aram Khachaturian's statue

Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ հունիսի 6-ից Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներին սպասում են անակնկալներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպության հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացրել է տարբեր ծրագրեր՝ թանգարանում և թանգարանից դուրս:

Այս անգամ տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» ընկերությունը Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին կներկայացնեն կոմպոզիտորի տասը ստեղծագործություն ունկնդրելու հնարավորություն: Բջջայինում ներբեռնելով Arloopa անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Ա. Խաչատրյան փողոց և այլն)` կարող եք վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները:

Յուրաքանչյուր նշված կետում կհնչի մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում նաև նկարել տեսանյութ և այն տեղադրել սոցիալական ցանցերում: