Գլխավոր Հասարակություն Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ

21
0

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի 10 վարչական շրջանում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը և այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ): Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումները կլինեն պարտադիր հայերեն գրություններով»,- գրել է Կարապետյանը և հավելել, որ մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձինք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։