Գլխավոր Հասարակություն Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը. armtimes.com

Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը. armtimes.com

115
0

Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մարտի 30-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական շփման գծում արդբեջանական կողմից ձեռնարկած դիվերսիոն փորձին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մարտի 30-ի երեկոյան ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում