Գլխավոր Լուրեր Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից

Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից

23
0

Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից աստիճանաբար այլ երկրներից դեպի Հունաստան ուղիղ ավիաչվերթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտըակիսը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:

«Զբոսաշրջային սեզոնը կսկսվի հունիսի 15-ից, երբ բացվում են սեզոնային հյուրանոցները: Իսկ հուլիսի 1-ից աստիճանաբար կսկսվեն միջազգային ուղիղ ավիաչվերթները՝ մեր զբոսաշրջային ուղղություններով»,- ասել է Միցոտակիսը:

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ Հունսատան ժամանող զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի ախտորոշմանն թեստեր հանձնեն: