Գլխավոր Հասարակություն «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

51
0

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է գումարով պայուսակ:

«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ»,- նշված է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ: