Գլխավոր Uncategorized էժան փողեր են պտտվում. ինչպես հաղթահարել աղքատությունը կորոնավիրուսի օրերին

էժան փողեր են պտտվում. ինչպես հաղթահարել աղքատությունը կորոնավիրուսի օրերին

63
0

Աղքատությունն ամենալուրջ խնդիրն է Հայաստանում: Որքան էլ քայլեր ձեռնարկվեցին, դեռ 22 տոկոսից ավելի աղքատություն կա Հայաստանում: Araratnews.am-ին ասաց տնտեսագետ Ջուլիետ Թադեւոսյանը:

Ինչպես հաղթահարել աղքատությունը Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամի պատճառով:

Տնտեսագետը հիշեցնում է, թեեւ կառավարության վերջին քայլերից հետո պետք է նվազեր ծայրահեղ աղքատությունը, բայց, ցավոք, վարակի պատճառով խնդիրը խորացավ: «Դժվար է ասել, թե ինչ պետք է անի կառավարությունը: Թիրախավորի աղքատների այն խումբը, որը կարիք ունի աջակցության, աշխատատեղեր ստեղծի: Աշխարհում աղքատության նվազման համար ստեղծում են աշխատանքային միջավայր: Մեր երկիրն էլ որդեգրեց այն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Տնտեսագետը կանխատեսում է՝ աղքատների թվի, գործազրկության ավելացում կլինի, անգամ ԱՄՆ-ն ունի այդ խնդիրը: 

Կորոնավիրուսի պատճառով կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ իրականացրեց, սոցիալական տարբեր խմբերի աջակցեց ու հայտարարեց՝ պետք է նաև պարտք վերցնել: Արդյոք սա մեծ ռիսկ  չէ, ինչպես  այն կազդի տնտեսության վրա: Ջուլիետ Թադեւոսյանն ասաց՝ մեր երկրի արտաքին պարտքը կարծես թե նվազման միտումներ ուներ, բայց հիմա անհաղթահարելի իրավիճակ է: «Չպետք է վախենալ պարտք վերցնելուց, քանի որ էժան փողեր են պտտվում տնտեսության մեջ: Պիտի ռիսկի գնալ, քանի որ դաշտը կոռումպացված չէ, վերցված փողն էլ կարող է նպատակին ծառայել»,- վստահ է տնտեսագետը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ գումարով պետք է օգնել առաջնային ոլորտներին, իսկ հետո  ակնկալել ծախսերի փոխհատուցում:

Սոնա Դավթյան