Գլխավոր Գյուղատնտեսություն Էս տարի խաղողի բերքը շատ է.Փաշինյանը խոստացավ, որ մթերման գինը նորմալ կլինի

Էս տարի խաղողի բերքը շատ է.Փաշինյանը խոստացավ, որ մթերման գինը նորմալ կլինի

24
0

Անցած տարի խաղողը մթերեցինք 130-150 դրամով, ընտիր էր, բայց միանգամից օղու գինը 700 դրամով բարձրացավ: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում դիմելով ՀՀ վարչապետին ասաց գյուղացիներից մեկը:

Նա հարց ուղղեց, թե այս տարի ինչ պայմաններ են լինելու, ինչին վարչապետն արձագանքեց. «Էս տարվա մթերման գինն էլ է նորմալ լինելու, հանգիստ եղեք»:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ այս տարի անձրեւներից խաղողի տերեւները, թե նաեւ խաղողը ծակոտկեն է. «Լավ որակով խաղողը քիչ է, բայց երկրից դուրս գնալու է»:

Մեկ այլ գյուղացի էլ նշեց, որ թեեւ կոնյակի գործարանը այս տարի պատրաստ է իրենից խաղողը մթերել 150 դրամով, սակայն պայմանավորվ նախատեսված 20 տոննայի փոխարեն պատրաստ է մթերել միայն 10 տոննա:

Սրան վարչապետն արձագանքեց. «Էս տարի խաղողի բերքը շատ է, էս դարդից ո՞նց ենք պրծնելու: Բերքը շատ ա, պրոբլեմ ա, բերքը քիչ ա, պրոբլեմ ա»: