Գլխավոր Կրթություն Էս քննություններին կորոնավիրուսը լազաթ տվեց (տեսանյութ)

Էս քննություններին կորոնավիրուսը լազաթ տվեց (տեսանյութ)

35
0

Կառավարության նիստում 2020-2021 թթ. ուսումնական տարվա բուհական քննությունների մասով զեկույցով հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Վերջինս կառավարության անդամներին ներկայացերեց, որ, պայմանավորված համավարակով, այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի մեկ քննություն:

ԿԳՄՍ նախարարն ասաց, որ թվայնացվել է հայտերի ընդունման կարգը: Այն կմեկնարկի մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը: Այնուհետև հուլիսի առաջին տասնօրյակին կլինի ընդունելության քննությունը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ամենը համաձայնեցված է ՊՆ-ի հետ, որպեսզի քննությունները չխանգարեն զորահավաքային միջոցառումներին:

Վարչապետը, անդրադառնալով ընդունելության քննություններին՝ նախկին երեք քննության փոխարեն միայն մեկ քննություն հանձնելուն, ասաց, որ այս տարվա դիմորդները հաստատ կասեն, որ այս քննություններին կորոնավիրուսը «լազաթ» տվեց:

Կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու 2020-2021 թթ.  ուստարվա նախագիծը:

Մանրամասները` տեսանյութում։

Հայկ Մագոյան