Գլխավոր Ըմբշամարտ Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը հետաձգվել են

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը հետաձգվել են

7
0

Կորոնավիրուսի տարածման պատճառով ըմբշամարտի եվրոպական ու համաշխարհային վարկանիշային մրցաշարերը հետաձգվել են: Այս մասին հայտնում է Ըմբշամարտի միջազգային միությունը: Եվրոպական գոտու մրցաշարը պետք է կայանար մարտի 19-22-ը Բուդապեշտում, իսկ համաշխարհայինը՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը Սոֆիայում:

Ըստ armtimes.com-ի հաղորդած տեղեկության համաձայն` Եվրոպական մրցաշարը կարող է տեղի ունենալ մայիսի կեսերին, իսկ համաշխարհայինը՝ հունիսին:

Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչն ասել է, որ իրենք ուշադրությամբ հետեւում են իրավիճակի զարգացմանն ու տեղեկատվություն կտան մարզիկներին, մարզիչներին ու երկրպագուներին:

Այս օրերին հայ ըմբիշները վերջին մարզումներն էին անցկացնում եվրոպական գոտու վարկանիշային մրցումներից առաջ: Ըմբշամարտից Հայաստանը դեռ 2 ուղեգիր ունի՝ հունահռոմեական ոճի 77 եւ 97 կգ քաշային կարգերում: