Գլխավոր Լուրեր «Ըստ Մակրոնի՝ Արցախի հարցում գարնանն սպասվում է առաջընթաց. հիմա՝ ուշադրություն». Լուսինե Հարոյան

«Ըստ Մակրոնի՝ Արցախի հարցում գարնանն սպասվում է առաջընթաց. հիմա՝ ուշադրություն». Լուսինե Հարոյան

152
0

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում գարնանը սպասվում է առաջընթաց:
     Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, սա Ադրբեջանը չէ, որ մեր հաշմանդամ ԱԳՆ իր մշտական «պլաստինկան» միացնի, թե ադրբեջանական քարոզչամեքենային ինչ եք լսում:
     Սա Մինսկի համանախագահ երկրներից մեկի, որոնք,ցավոք, «զբաղվում են» հակամարտության իբր կարգավորմամբ, հայտարարությունն է: Իսկ մենք հիշում ենք, թե վերջին շրջանում մեր ազգի համար ինչ անընդունելի պայմաններ են դրվում սեղանին այդ նույն համանախագահների կողմից, և այս համատեսքտում կասկած չի կարող լինել, թե այդ «առաջընթացը» որքան բացասական է մեզ համար:
     Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանում, նույնպես ոչ մի կասկած չի թողնում առ այն, որ այս իշխանությունը Արցախի հարցում որոշակի պայմանավորվածություններ ունի ու տվել է խոստումներ, որոնք գաղտնի են պահվում մեզնից: Սրա վառ վկայությունն է նաև վերջերս մեր ԱԳՆ-ի կատարյալ ինֆանտիլ վիճակն ու անգամ կեղծիքների դիմելը:
     Նիկոլ Փաշինյան, քանի որ հիմա մեզ մոտ բացարձակ անձնապետություն է և ամեն ինչ արվում է ձեր ցուցումով (դա այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում), այդ պատճառով դիմում եմ հենց ձեզ` ուղղակի հիշեք, թե ինչպես մեր 18-ամյա հերոս տղաները խառնեցին բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների խաղաքարտերը և անհնարինն արեցին` կանխելով աղետը: Աղետի պատասխանատուները դեռ չեն պատժվել, բայց անպայման կպատժվեն, իսկ թե ինչ կկատարվի երկրորդ նման աղետի պատասխանատուների հետ, չեմ էլ ուզում պատկերացնել»: