Գլխավոր Աշխարհ Թագուհին արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին արգելել է տիտղոսներով գումար վաստակել

Թագուհին արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին արգելել է տիտղոսներով գումար վաստակել

70
0

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Սասեքսի դքսերին արգելել է գումար վաստակելու համար օգտագործել Sussex Royal ապրանքանիշը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը փորձել են Sussex Royal ապրանքանիշը գրանցել մի շարք նախագծերի համար, ինչպիսին է հագուստի սեփական հավաքածուների, գրենական պիտույքների, գրքերի եւ ուսումնական ձեռնարկների վաճառքը: Դրանից բացի, նրանք ցանկանում էին բացել Sussex Royal, The Foundation of the Duke and Duchess of Sussex (Սասեքսի դքսի եւ դքսուհու ֆոնդ) բարեգործական հիմնադրամը:

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հայտնել էին, որ մտադիր են ապագայում ֆինանսապես անկախ լինել: Ըստ մոտ կանգնած աղբյուրների, թագուհին չի ցանկանում, որ արքայական ընտանիքի աշխատող անդամները վաստակեն իրենց տիտղոսներն օգտագործելով:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։