Գլխավոր Աշխարհ Թագուհու խնդրանքով արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը կվերադառնան Մեծ Բրիտանիա

Թագուհու խնդրանքով արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը կվերադառնան Մեծ Բրիտանիա

194
0

Հաջորդ ամիս Սասեքսի դուքսն ու դքսուհին կվերադառնան Մեծ Բրիտանիա: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի խնդրանքով նրանք կմասնակցեն Վեսթմինսթերյան պալատում մարտի 9-ին «Ազգերի համագործակցությանը» նվիրած միջոցառմանը: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun տաբլոիդը:

The Sunday Times-ի հաղորդմամբ, սա լինելու է վերջին պաշտոնական միջոցառումը, որին մասնակցելու են արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։