Գլխավոր Հասարակություն Թբիլիսյան խճուղում բախվել է երեք ավտոմեքենա

Թբիլիսյան խճուղում բախվել է երեք ավտոմեքենա

34
0

Հոկտեմբերի 31-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Մհեր Հ.), «Opel Zafira» (վարորդ՝ Վրեժ Ղ., ծնված 1966 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Մելիք Պ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պոկվել և ավտոմեքենայից դուրս է շպրտվել:

Շտապօգության աշխատակիցները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վրեժ Ղ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել պոկված գազի բալոնի փականը և տեղափոխել այն անվտանգ տարածք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ