Գլխավոր Հայաստան Թողարկվել է Թանգյանի եւ Փաշինյանի համատեղ երգը.(տեսանյութ)

Թողարկվել է Թանգյանի եւ Փաշինյանի համատեղ երգը.(տեսանյութ)

209
0

«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում:

 
 
 

Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամը հրաշալի բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում ձեռնարկել է բազմաթիվ բովանդակալից նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին», — գրել է Սերժ Թանգյանը: