Գլխավոր Աշխարհ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 110․000-ը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 110․000-ը

15
0

Ապրիլի 26-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 99 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 30․177 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․357 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 99 դեպք, ապաքինվել է ևս 3.558 մարդ։

Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 29․140 հիվանդ, իսկ 1․776 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 110․130 հաստատված դեպք և մահվան 2․805 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 889․742-ի։

Քոջան նաև նշել է, որ Թուրքիայում վերջին 20 օրերի ընթացքում  կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ամենացածր ցուցանիշը գրանցվել է ապրիլի 26-ին։ 

Աղբյուրը՝ Ermenihaber.am