Գլխավոր Աշխարհ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 167 410-ի

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 167 410-ի

9
0

Թուրքիայում հունիսի 4-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 54․234 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 988 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 21, ապաքինման՝ 926 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 131.778 մարդ, իսկ 602 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 167․410, մահվան՝ 4․630 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․209․583-ի։