Գլխավոր Հասարակություն Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կլինեն առցանց

Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կլինեն առցանց

10
0

Թուրքիայում 2010թ․ ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանան առցանց եղանակով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով՝ Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթին:

Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է արել, ըստ որի, ապրիլի 24-ին զոհերի հիշատակի ոգեկոչումը կլինի առցանց և ուղիղ եթերով կհրապարակվի կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Ծրագրով նախատեսված է հետևյալը․

2020թ․ ապրիլի 24-ին տեղական ժամանակով ժամը 19։00-ին՝ ոգեկոչում

19։15՝ Մամուլի ասուլիս․ Դենիզ Թյուրքալի

19։30՝ Պանելային քննարկում․ Բերրին Սյոնմեզ, Օհաննես Քըլըչդաղը, Ռոբեր Քոփթաշ, Թաներ Աքչամ, Շենոլ Քարաքաշ