Գլխավոր Միջազգային Թուրքիայում մեկ գիշերվա ընթացքում աշխատանքից հեռացվել է 350 սպա

Թուրքիայում մեկ գիշերվա ընթացքում աշխատանքից հեռացվել է 350 սպա

6
0

2013-12-25T084247Z_1392104709_GM1E9CP1A1H01_RTRMADP_3_TURKEY-CORRUPTION-pic4_zoom-1000x1000-6040

Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել Անկարայի ոստիկանության 350 աշխատակցի, ովքեր ներգրավված էին կոռուպցիոն սկանդալի հետաքննությանը։ Աշխատանքից հեռացվածների թվում էին ֆինանսական հանցագործությանների, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հեռացումները տեղի են ունեցել նախօրեի երեկոյան։ Հեռացված պաշտոնյաներին փոխարինելու համար այլ քաղաքներից ներգրավվել են 250 սպաների։

Հիշեցնենք, որ ոստիկանության կողմից սկսված կոռուպցիոն գործի քննությունը մեծ արձագանք է ստացել թուրքական հասարակությունում, քանի որ դրանում ներգրավված էին կառավարության մի քանի նախարարաների ընտանիքների անդամներ։ 3 նախարարի որդիներին մեղադրանք ներկայացնելուց հետո՝ Թուրքիայի կառավարության կեսը թարմացվեց, իսկ վարչապետ Էրդողանն այս գործն «արտաքին միջամտություն» որակեց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ