Գլխավոր Աշխարհ Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 58 մարդ է մահացել

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 58 մարդ է մահացել

13
0

Թուրքիայում մայիսի 13-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 58 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 33․332 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․639 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 58 դեպք, իսկ ապաքինվել է 2․826 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 107.715 մարդ, իսկ 998 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 143.114 դեպք և մահվան 3․952 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․474․003-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում  առաջ է անցել Իրանից։

Աղբյուր`    Ermenihaber.am