Գլխավոր Միջազգային Թուրքիայում հավանական չեն համարում անդամակցությունը Եվրամիությանը

Թուրքիայում հավանական չեն համարում անդամակցությունը Եվրամիությանը

5
0

ab_turkiye

Թուրքիան երբեք չի անդամակցի Եվրոպական Միությանը։ Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։

«Ամենայն հավանականությամբ, Թուրքիան երբեք չի մտնի Եվրոպական Միություն, ելնելով անդամ երկրների կողմնակալ վերաբերմունքից»,- հայտարարել է նա։ Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը:

«Թուրքիան ավելի շուտ կբանակցի ԵՄ շուկա հատուկ մուտք ունենալու համար, ինչպիսին ունի, օրինակ, Նորվեգիան»,- հաստարարեց Բաղըշը The Telegraph պարբերականում լույս տեսած իր հոդվածում:

Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիան արդեն բավականին տուժել է ինչպես ԵՄ անդամ դառնալու ցնորքից, այնպես էլ պարտվելով Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունք ստանալու պայքարում:

Հիշեցնենք, որ հասարակական վերջին հարցումների արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում բնակչության աջակցությունը ԵՄ մտնելու անհամեմատ պակասել է: Եթե 2004 ին Թուրքիայի ԵՄ մտնելու գաղափարին աջակցում էին հարցվածների 73%-ը, ապա 2013 ին այդ ցուցանիշը ընկել է մոտենալով ընդհուպ մինչև 44% ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ