Գլխավոր Հայաստան Թվով 1000 քաղաքացիներ կկարողանան անցնել աշխատանքի. փոխնախարար

Թվով 1000 քաղաքացիներ կկարողանան անցնել աշխատանքի. փոխնախարար

79
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մամուլի ասուլիսը:

Թեմա` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմումը՝ ծառատունկի միջոցով: Կառավարության տասնհինգերորդ միջոցառման նպատակը։

Բանախոսն իր խոսքի սկզբում ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման 15-րդ ծրագիրը, որը կանցկացվի վեց մարզերում`հիմնականում բարձրադիր գոտիներում:

«Քարտեզագրվում են այն գետերը, որտեղ էլ կիրականացվի ծառատունկը: Կլինի համապատասխան հայտարարություն, և թվով 1000 քաղաքացիներ կկարողանան անցնել աշխատանքի»:

Ներածական մասից հետո բանախոսը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ասաց, որ մեկ օրա ընթացքում ծառատնկման աշխատանքներին մասնակցողները կկարողանան նվազագույնը 10000 դրամ աշխատավարձ ստանալ: Աշխատանքը կտևի տասը օր:

«Ծրագրի համար նախատեսված է մոտ 200 միլիոն դրամ: Կտրոններով տնկումը. աշխատիկիցները պետք է կտրեն ուռենու ճյուղերը, ապա տնկեն: Դյուրին աշխատանք է: Սա հակաէռոզիոն աշխատանք է: Բնապահպանական առումով ֆիլտրացիոն ծրագիր է: Հետագայում կունենանք կենասվառելիքի շուկայի զարգացման համար ակնկալվող օգուտ»,- ասաց Վարդան Մելիքյանը։

Փոխնախարարը ասուլիսի ավարտին ընդգծեց, որ կազմակերպությունները, որոնք կոորդինացնելու են աշխատանքները, կփոխանցեն իրենց փորձը:

Հայկ Մագոյան