Գլխավոր Աշխարհ Թրամփը շրջել է հրդեհից տուժած եկեղեցու շրջակայքում` Աստվածաշունչը ձեռքին (լուսանկարներ)

Թրամփը շրջել է հրդեհից տուժած եկեղեցու շրջակայքում` Աստվածաշունչը ձեռքին (լուսանկարներ)

17
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջել է Սպիտակ տան շրջակայքում, դիտել Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հրդեհներից տուժած շենքերը և եկեղեցին: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Թրափը ձեռքին Աստվածաշունչ է պահել:

Երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված անկարգությունների դեմ պայքարի մասին Սպիտակ տան Վարդագույն պարտեզում ելույթ ունենալուց հետո նա թիկնապահների և լրագրողների ուղեկցությամբ դուրս է եկել Լաֆայեթի պուրակ:

Հայտնի է, որ Թրամփի՝ պուրակ դուրս գալուց մեկ ժամ առաջ ոստիկանությունը լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է այնտեղ հավաքված ցուցարարներին։

President Donald Trump holds a Bible as he visits outside St. John’s Church across Lafayette Park from the White House Monday, June 1, 2020, in Washington. Part of the church was set on fire during protests on Sunday night. (AP Photo/Patrick Semansky)