Գլխավոր Մամուլ Ի՞նչ է կատարվում ֆուտբոլի ֆեդերացիայում․ «Ժողովուրդ»

Ի՞նչ է կատարվում ֆուտբոլի ֆեդերացիայում․ «Ժողովուրդ»

39
0

«Դեկտեմբերի 23-ին կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, ապա նաև ՀՖՖ նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու` Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը և Խորեն Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով զրուցել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հետ, որը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու: Անդրեասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում չի տեսնում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկի:

«Առաջադրված թեկնածուներից ու ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ` պետության ղեկավարը պետք է փնտրի և գտնի նրան, ով կարող է աշխատել: Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում, որովհետև հենց նա է քանդել հայկական ֆուտբոլը, իսկ մյուս թեկնածուներին նույնիսկ չեմ էլ ճանաչում և չգիտեմ, թե ինչ կապ ունեն ֆուտբոլի հետ»,- նշեց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում: