Գլխավոր Իրավական Ի՞նչ հանգամանքներում ՝է սպանվել դիրքապահը

Ի՞նչ հանգամանքներում ՝է սպանվել դիրքապահը

207
0

Պայմանագրային Զինծառայողն ինքն իրեն կրակել է գնդացրից և պատճառել մահացու հրազենային վիրավորում՝ սա թերևս միակ պաշտոնական տեղեկությունն է, որ քննչական կոմիտեն հայտնել  պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանի մահվան վերաբերյալ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Հերթական անգամ  քննչականը շտապում է ինքնասպանի խարան դնել առանց որևէ քննության:

32 տարեկան Գեղամ Խաչատրյանը մահացել է հունվարի 6-ին, մարտական դիրքում, որտեղ նա հերթապահում էր որպես գնդացրորդ: Նրան ամրակցված միակ զենքը գնդացիրն է եղել: Ընտանիքը բնակվում էր Բերդում, վարձով տանը: Ըստ Բերդի բնակիչների, ընտանիքի կեցության սոցիալական պայմանները բարվոք չէին:

Գնդացրորդի հուղարկավորությունը մարդաշատ չի եղել: Հիմնականում  ներկա են եղել Գեղամի ծառայակիցները: Հարազատներ Բերդում նա չունի: Միակ հարազատը կինն էր՝ Վեհանուշ Ղազարյանը և 11 տարեկան որդին:

Քաղաքում պատմում են, որ Գեղամ Խաչատրյանի ծնողները որդեգրել էին նրան վաղ հասակում: Երկուսն էլ մահացել են: Հայրը հոգեկան խնդիրներ է ունեցել: Մայրը Բերդի գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից էր, հավաքարար:

Բերդում և հարակից գյուղերում  խոսակցություններ են տարածվել, որ Գեղամ Խաչատրյանը ինքնասպան է եղել կնոջ հետ բարդ հարաբերությունների, նրա հետ կապված անձնական կոնֆլիկտի պատճառով: Զորամասի աշխատողներին խստիվ արգելված է որևէ տեղեկություն հայտնել ողբերգական այս միջադեպի մասին: Աշխատակիցներից մեկը մեզ խորհուրդ տվեց

«չխորանալ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։