Գլխավոր Առողջապահություն Իդեալական միջավայր կորոնավիրուսի համար. BBC-ի անդրադարձը

Իդեալական միջավայր կորոնավիրուսի համար. BBC-ի անդրադարձը

27
0

Կորոնավիրուսի պոռթկումներ հայտնաբերվեցին անմիջապես երկրագնդի տարբեր մասերում գտնվող մի քանի ռազմանավերում:

Փորձագետներն ու պաշտոնաթող նավաստիները նախազգուշացնում են, որ սուզանավերն ու ավիակիրներն այժմ համաճարակը կարող են արագորեն տարածել ամբողջ աշխարհում:

Հոլանդական նավատորմի «Դոլֆեյն» սուզանավը վաղաժամկետ Հյուսիսային ծովում դադարեցնում է իր մարտական հերթապահությունը և վերադառնում է բազա՝ կորոնավիրուսային համաճարակի բռնկման պատճառով:

Անձնակազմի 58 անդամներից ութի մոտ պաշտոնապես հաստատել են Covid-19 ախտորոշումը: Բացի այդ, մի քանի նավաստիների մոտ դրսևորվել է հազ և տենդ:

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր «Թեոդոր Ռուզվելտ»-ում տեղի ունեցած իրադարձություններն էլ ավելի դրամատիկ են: Երեքշաբթի մամուլում հայտնվեց նավապետի զեկույցն ուղղված ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:

«Մենք պատերազմի մեջ չենք: Նավաստիները չպետք է մահանան: Եթե մենք հիմա միջոցներ չձեռնարկենք, մենք ի վիճակի չենք լինի ճիշտ հոգ տանել մեր հիմնական արժեքի`մեր նավաստիների մասին»,- գրել է կապիտան Բրեթ Քրոյզերն իր զեկույցում:

Ավիակրի նավապետի կողմից նման զեկույցի ներկայացումը հազվադեպ և անսպասելի քայլ է: Բայց փաստաթղթում սպան բացատրում է, թե ինչն է իրեն նման որոշման դրդել:

«Նավում հերթապահող անձնակազմի մեծ մասը ԱՄՆ միջուկային ավիակրից հեռացնելը, ինչպես նաև երկու շաբաթով մարդկանց մեկուսացումը կարող է արտակարգ իրավիճակ թվալ… Բայց դա անհրաժեշտ մարտահրավեր է»,- գրել է Քրյոզերը:- Ներկայիս հանգամանքներում «Թեոդոր Ռուզվելտ» նավում ավելի քան 4000 մարդ պահելն անտեղի մարտահրավեր է, ինչը խարխլում է հավատը նավաստիների, որոնց մասին մեզ պատվիրված է հոգ տանել»:

Հիվանդության տարածումն արագ տեմպերով է տեղի ունենում

Նախորդ շաբաթ Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում (կղզին գտնվում էր Միացյալ Նահանգների տիրապետության տակ) խարսխված ավիակիրն իր բազա է վերադարձել այն բանից հետո, երբ անձնակազմի 25 անդամների մոտ հաստատվել է Covid-19-ի ախտորոշումը:

Վարակակիրները հեռացվել են տախտակամածից, բայց նրանց հետ կապ հաստատողների մեկուսացումը գործնականում անհնար է եղել:

«Ռուզվելտը»՝ 18 տախտակամածով, մի քանի ֆուտբոլային դաշտի չափերի հասնող ավիակիր է: Նավաստիները կարող են ապրել նավի մի մասում, աշխատել՝ մեկ այլ մասում: Դա անելու համար նրանք անընդհատ շարժվում են նեղ միջանցքներով և բարձրանում անհրաժեշտ խցիկներ՝  բազրիքներից բռնվելով: Սպաներն ու նավաստիները ճաշում են ընդհանուր՝ մի մեծ ճաշասենյակներում՝ կողք կողքի նստած:

Դրա հետ մեկտեղ, միայն նավի նավապետն ու նրա ավագ օգնականն ունեն անձնական խցիկներ: Սպաները, սովորաբար, ապրում են երկուսով, իսկ նավաստիներն ու ավագները՝ 12 կամ 24 հոգով՝ վեց հոգու համար նախատեսված խցիկում: Եթե այդպիսի խցիկում կա նույնիսկ մեկ հիվանդ, նավի վրա վարակը մի քանի անգամ ավելի արագ է տարածվում, քան ցամաքում:

Թե «Ռուզվելտի» քանի նավաստի է վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով, այժմ հայտնի չէ: ԱՄՆ ռազմածովային ուժերը հրաժարվել են ճշգրիտ տվյալներ տրամադրել: «San Francisco Chronicle» թերթի աղբյուրները, որոնց լրագրողները առաջինն էին, որ հայտնեցին ավիակրի փոխադրման հետ կապված խնդիրների մասին, հայտնել են մոտ 100 հիվանդի մասին: CNN-ի և CBS-ի աղբյուրները հայտնում են վարակի 70 դեպքի մասին: Եթե այդ տվյալները ճիշտ են, պարզվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում «Ռուզվելտի» տախտակամածի վրա դեպքերի թիվը չորս անգամ շատացել է:

«Հիվանդության տարածումը շարունակվում է, և արագ տեմպերով»,- ասվում է ավիակրի նավապետի զեկույցում:

Այնուամենայնիվ, ԱՄՆ ռազմածովային ուժերը շեշտում են, որ հիվանդ նավաստիներն առայժմ բժշկական օգնության կարիք չունեն. նրանցից ոչ մեկը հոսպիտալացված չէ և չի գտնվում ծանր վիճակում:

«Ռուզվելտի» նավապետ Քրոյզերն առաջարկում է անձնակազմի մեծ մասին տարհանել և միայն 10 տոկոսին թողնել տախտակամածին: Ըստ սպայի՝ 40-50 մարդ կկարողանան աջակցել նավի վրա միջուկային ռեակտորի գործարկմանը, արտակարգ իրավիճակների դեպքում ախտահանել և ապահովել ավիակրի անվտանգությունը:

Չորեքշաբթի ԱՄՆ ռազմածովային ուժերը հաղորդել են «Ռուզվելտից» անձնակազմի 1000 անդամների դուրս բերման մասին: Խնդիրն այն է, որ Գուամ կղզին բավականին խիտ է բնակեցված:

Եվ եթե նավաստիների մեկուսացման ընթացքում վերահսկողություն է իրականացվում, ապա դա կարող է հանգեցնել կորոնավիրուսի բռնկմանն ադեն ամբողջ կղզում:

ԱՄՆ ռազմածովային ուժերը ծրագրում են հիվանդներին տեղակայել իրենց ռազմակայանների տարածքում, ինչպես նաև Գուամի մի քանի հյուրանոցներում:

Մինչև հինգշաբթի կղզի պետք է ժամանեին ԱՄՆ ծովային կորպուսի բժշկական ծառայության երրորդ գումարտակի մոտ 40 մասնագետներ:

Լողացող տնկարան՝ համաճարակի համար

Ըստ CNN-ի ԱՄՆ պաշտպանության նախարարության մոտ կանգնած աղբյուրների, կորոնավիրուսի բռնկում տեղի է ունեցել նաև ամերիկյան մեկ այլ ավիակրի՝ «Ռոնալդ Ռեյգան» նավի վրա: Հեռուստաալիքը հայտնում է, որ ախտորոշումն արդեն հաստատվել է «մի խումբ նավաստիների մոտ»:

«Ծովային ռազմանավերը կորոնավիրուսների տարածման համար իդեալական միջոց են»,- ասում է ԱՄՆ պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը։

«San Francisco Chronicle»-ին տված հարցազրույցում սպան ասել է, որ նավատորմից նոր բռնկումներ պետք է սպասել:

Օլյա Շահինյան