Գլխավոր Սպորտ Ինձ համար մեծ պատիվ է, որ Բարսելոնան հետաքրքրված է ինձանով․ Իսակ

Ինձ համար մեծ պատիվ է, որ Բարսելոնան հետաքրքրված է ինձանով․ Իսակ

14
0

«Ռեալ Սոսեյդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը մեկնաբանել է այն լուրերը, որ իր ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»:

«Ես այդ մասին քիչ բան գիտեմ: Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է, որ «Բարսելոնայի» նման ակումբն հետաքրքրված է ինձանով:

Ինձ շատ դուր է գալիս այստեղ՝ «Ռեալ Սոսեյդադում», թիմը և ես լավ մրցաշրջան ենք անցկացնում: Կարող ենք մտնել եվրագավաթներ, այնպես որ ես կենտրոնացած եմ այս մրցաշրջանում լավ խաղալու համար «Ռեալ Սոսյեդադի» կազմում»,- մեջբերում է ֆուտբոլիստին AS-ը:

Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ «Բարսելոնան» հետաքրքրված է նաև ամերիկացի պաշտպանի ծաայություններով։

Աղբյուրը՝ Armsport.am