Գլխավոր Իրավական Ինձ ոչ ոք չի կարող սպառնալ. գլխավոր դատախազ

Ինձ ոչ ոք չի կարող սպառնալ. գլխավոր դատախազ

16
0

Ինձ ոչ ոք չի կարող սպառնալ: Եվ ոչ մի դատախազի ոչ ոք չի կարող սպառնալ: Լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով` հեշտ չէ դատախազի աշխատանքն ու այն պատասխանատվությունը, որն ունեն դատախազները: «Չեմ ուզում ծանրացրած լինելամենատարբեր վտանգները բացարձակապես ուշադրություն չդարձնելով՝ դատախազներն ապահովում են  արդյունքներ»,- մանրամասնեց  պարոն Դավթյանը:

Դիտարկմանը, որ դատախազն իր աշխատանքի համար բարձր աշխատավարձ է ստանում,  Արթուր Դավթյանը չհամաձայնեց.  «Բարձր աշխատավա՞րձ: Եվ դա համարում եք բարձր աշխատավա՞րձ»:

Հիշեցնենք` դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺում ներկայացրեց 2019 թի դատախազության հաշվետվությունը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: