Գլխավոր ժամանց Ինչի՞ց է, երբ «աշխարհը» վատ է զգում, կինը միշտ ուժեղ ու կայուն՝...

Ինչի՞ց է, երբ «աշխարհը» վատ է զգում, կինը միշտ ուժեղ ու կայուն՝ ուսն է դեմ տալիս, պահում անդորրը, փրկում իր միջավայրը, հասնում իր տղամարդուն, երեխաներին. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)

31
0
Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել։

«Ինչի՞ց է, որ, երբ «աշխարհը» վատ է զգում, կինը միշտ ուժեղ ու կայուն` ուսն է դեմ տալիս, պահում անդորրը, փրկում իր միջավայրը, հասնում իր տղամարդուն, երեխաներին կամ նույնիսկ անծանոթին:

Իսկ, երբ հանկարծ կինն է փլվում` թեկուզ մի վայրկայնով, նրան ձեռք մեկնող, օգնող չկա, նրա հետ մեկտեղ փլվում է իր ստեղծած ու սնած ամբողջ աշխարհը(…. Հետո էլի մի անմարդկային ջանքով նա նորից վերականգնում է փլվածը, հետո նորից մնում մենակ, երբ վատ է, հետո նորից փլվում է իր գլխին էլի ամբողջ աշխարհի բեռն ու… էդպես այնքան , մինչև մի օր ուղղակի մարում է… Մի քիչ օդ թողեք էլի, օդ թողեք ախր, մենք էլ թուլանանք, մարդ ենք… Մարմաշենի Սբ. Աստվածածին եկեղեցի (10-րդ դ)»,-հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին։