Գլխավոր Կրթություն Ինչպես առցանց լրացնել հայտ ՀՊՄՀ ընդունվելու համար

Ինչպես առցանց լրացնել հայտ ՀՊՄՀ ընդունվելու համար

60
0
ՀՊՄՀ

Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18։00-ն՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

AraratNews.am-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մի քանի դիմորդներից նամակներ է ստացել, որոնցում նշվում էր, որ իրենք չեն կարողանում լրացնել էլեկտրոնային (առցանց) դիմում-հայտը:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը նշեց, որ էլեկտրոնային (առցանց) դիմում-հայտը լրացնելու ընթացքում դժվարությունների հանդիպելիս ՀՊՄՀ դիմորդները կարող են դիմել ընդունող հանձնաժողովի օգնությանը՝ զանգահարելով 010 59 70 69 հեռախոսահամարով: Հանձնաժողովի անդամները ցանկացած հարցով կօգնեն դիմորդներին:

Դիմորդները կարող են իրենց էլեկտրոնային (առցանց) եղանակով հայտերը լրացնել հետևյալ հարթակում:

Օլյա Շահինյան