Գլխավոր Հասարակություն Ինչպես են բաժանելու թոշակները. նախարարը մանրամասնում է

Ինչպես են բաժանելու թոշակները. նախարարը մանրամասնում է

45
0

Այս ամիս եւս թոշակները փոստատարները կտանեն տուն: Փոստային բաժանմունքներն էլ կկարգավորեն հերթերը: Այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Սրշակյանը:

Նրա խոսքով` երեկ` օրվա երկրորդ կեսին, արդեն դրական տեղաշարժ կար. գծանշվել են մեծ բաժանմունքների հատվածները, աշխատանքներն էլ շարունակվում են:

Նախարարը հորդորեց կեսնաթոշակառուներին բացել բանկային քարտեր, որոնցով էլ կարող են ստանալ կենսաթոշակը: Շատ քիչ կենսաթոշակառուներ են օգտվում վճարման այս եղանակից:

Հակոբ Արշակյանը նաև տեղեկացրեց` ԱԺ-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, ըստ որի` մյուս տարվա հունիսին կամ հուլիսին կենսաթոշակների էլեկտրոնային բաշխում կլինի:

Մի կարևոր հարց եւս կա: Հակոբ Արշակյանի խոսքով` կենսաթոշակառուների ցուցակի թղթային տարբերակը պետք է թվայնացվի, որ գոնե մյուս ամիս թոշակների բաշխման  թղթային տարբերակը հեշտանա: