Գլխավոր Հայաստան Ինչպես կաշխատեն քաղաքացիներին պատսպարած հյուրանոցները. էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները պարզաբանում են

Ինչպես կաշխատեն քաղաքացիներին պատսպարած հյուրանոցները. էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները պարզաբանում են

20
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հյուրանոցներում մեկուսացած՝ սիմպտոմներ չունեցող հիվանդները բուժումը շարունակելու են իրենց տներում: Հիվանդանոցներում մնալու են միայն ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները:

Քանի որ հյուրանոցային համալիրներում այլևս հիվանդներ և մեկուսացվածներ չեն լինելու, ապա կարելի է ենթադրել, որ հյուրանոցները կվերսկսեն իրենց աշխատանքը և ամռան ընթացքում կսպասարկեն այցելուներին:

Հստակ տեղեկություն ստանալու համար Araratnews.am-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի հետ:

Վերջինս հայտնեց, որ պարետատունը չի արգելում վերը նշված տնտեսվարողների գործունեությունը:

Ըստ էության, այն հյուրանոցները, որոնք դադարեցրել են համագործակցությունը առողջապահության նախարարության հետ, կարող են վերսկսել աշխատանքները:

Այնուամենայնիվ, խոսեցինք հյուրանոցներից մեկի աշխատակցի հետ: Վերջինս ասաց, որ մայիսի 22-ից սկսել են բնականոն աշխատանքը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ հյուրանոցներում մեկուսացվածներն արդեն տուն են տեղափոխվել:

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց նաև, որ այս պահին տնային պայմաններում մոտ 1000 հիվանդ է բուժում ստանում:

Հայկ Մագոյան