Գլխավոր Առողջապահություն Ինչպես կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ. մաշկի խնամքի կազմակերպման տարբերակներ

Ինչպես կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ. մաշկի խնամքի կազմակերպման տարբերակներ

25
0

Բժշկական գիտությունների դոկտոր, մաշկաբան Յուլյա Գալյամովան խորհուրդներ է տվել, թե ինչպես խնամել մաշկը դիմակ և ձեռնոց կրելիս։ Նա զգուշացրել է, որ ամենաալերգեն ձեռնոցները լատեքսից պատրաստվածներն են։

«Անհրաժեշտ է ստեղծել պաշտպանություն մաշկի համար, որն իրական կյանքում պաշտպանում է մեզ սնկերից, այսինքն բարձրացնել մաշկի ջրա-լիպիդային բալանսը»,-նշել է դերմատոլոգը։

Ինչպես փոխանցում է nsn.fm-ը, այդ պատճառով անհրաժեշտ է օգտագործել ձեռքի խոնավացնող քսուկներ, որպեսզի ախտահանման նյութերի հաճախակի կիրառումից չորացած մաշկը չկորցնի իր խոնավությունն ու արագ վերականգվի:

«Եթե մաշկը չոր է, ապա պետք է օգտագործել սնուցող, ավելի յուղային կրեմ, եթե մաշկը շատ ճարպ ունի՝ թեթև, ավելի ջրային, մածուցիկ կրեմ»,- նշել է մասնագետը:

Նշենք, նաև, որ դիմակի դեպքում էլ՝ տարաբնույթ  բորբոքումներից խուսաթելու համար, պետք է օգտագործել ցինկի պարունակությամբ դեմքի խնամքի քսուկներ: