Գլխավոր Հասարակություն Ինչպես կփոխվի եղանակը

Ինչպես կփոխվի եղանակը

282
0

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը, 31-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 2-3  աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում 29-30-ը, 31-ի գիշերը հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: