Գլխավոր Հասարակություն Ինչ աջակցություն կստանան երկքաղաքացիները

Ինչ աջակցություն կստանան երկքաղաքացիները

154
0

Araratnews.am-ն այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին հարցրեց՝  ինչ աջակցություն կարող են ստանալ երկքաղաքացիները, որոնք ապրում են Հայաստանում, ունեն երեխաներ, գործազուրկ են:

Նախարարն ասաց, որ երեխաներ ունեցողներն օգտվում են 9-րդ միջոցառումից, որի քննարկումը սկսվելու է այսօր, ուստի դիմումները կընդունվեն ապրիլի 9-ից հետո:

Հիշեցնենք՝ կառավարության 9-րդ միջոցառման համաձայն՝ շահառու են այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թմարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թմարտի 12-ից մինչև 2020 թմարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:

Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թմարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն գտնվել են Հայաստանում:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ, ընտանիքում առկա յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500-ական դրամ գումարի չափով:

Նախարարը, սակայն, չհստակեցրեց՝ երկքաղաքացիություն ունեցողը կարո՞ղ է նաև օգտվել այլ երկրի աջակցությունից:

Սոնա Դավթյան