Գլխավոր Լուրեր Ինչ են քննարկել Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը

Ինչ են քննարկել Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը

47
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրությունները, այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։

Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունը, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։