Գլխավոր Առողջապահություն Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբան

Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբան

255
0

Անհնար է արագորեն հաղթահարել վարակը, բայց կարելի է դանդաղեցնել դրա տարածման արագությունը, մահացությունն ու առողջապահության համակարգի վրա ընկած բեռը։

Հայաստանի իշխանությունը պետք է վերադարձնի կարանտինը, բայց հայկական իրողությանը համապատասխան շտկված տարբերակով ու ակտիվ «գիտական քարոզչության» ուղեկցությամբ։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մոնրեալի համալսարանի (Université de Montréal) վարակաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը։

Կարանտինն ու ազգային առանձնահատկությունները

Աբրահամյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի երկու ռազմավարություն կա․ խիստ կարանտին (պայմանականորեն՝ չինական մոդելը) և կարանտինի ավելի «մեղմ» մոդել։ Շվեդական տարբերակն էլ կա, բայց խոսքն այժմ դրա մասին չէ։

«Կարևոր է հասկանալ, որ ցանկացած ռազմավարություն պետք է հարմարեցվի երկրի ու տարածաշրջանի յուրահատկություններին։ Չինական ռազմավարությունը հիմնված է կարանտինի խիստ ուժային հսկողության, բնակչության անտրտունջ ենթարկվելու ու այդ վերահսկողության գործում ակտիվիստների մասնակցության վրա։ Ասիական երկրներում այդ ռազմավարությունը լավ արդյունք է տալիս, քանի որ այն համապատասխանում է մարդկանց մտածելակերպին ու ավանդույթներին»,–նշել է  Աբրահամյանը։

Հսկողության ավելի մեղմ համակարգը Եվրոպայում, ԱՄՆ-ում ու Կանադայում հաջողվել է, բայց արդյունավետության տարբեր մակարդակներով։ Վարակաբանի խոսքով` հաջողությունը բազում գործոններից է կախված։

Ամեն դեպքում` անհնար է արագորեն կանխել համաճարակի տարածումը, բայց հեշտուհանգիստ կարելի է արագությունը կոտրել, մահացության մակարդակն իջեցնել ու թեթևացնել Առողջապահության նախարարության բեռը։

Այն երկրներում, որտեղ բնակչությունն օրինապաշտ է ու իր ավանդական առանձնահատկություններն ունի, այսինքն՝ հեռավորությունն ու անձնական տարածքը պահելը նրանց մշակույթի մի մասն է, սոցիալական հեռավորություն պահելն ու կարանտինայի միջոցները լավ արդյունք տվեցին ու թեթև անցան։

«Հայաստանում հասարակությունն ուրիշ խառնվածք ու մշակութային ավանդույթներ ունի։  Հայերն ավելի շփվող են, ակտիվորեն պահում են կապն ազգականների հետ ու իրենց սոցիալական շփումները և այլն։

Զարմանալի չէ, որ սոցիալական հեռավորությունն ու կարանտինը պակաս հաջողությամբ են պահպանվել։ Բացի այդ, ցավոք, շատ օրինակներ կան, երբ պաշտոնյաներն իրենք էլ չեն հետևել իրենց հորդորներին»,-աղբյուրի հետ զրույցում աել է Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ դա բացասական ազդեցություն է ունեցել, քանի որ առաջնորդի օրինակը շատ կարևոր է կարանտինային միջոցների բարեհաջող իրականացման համար։

Աբրահամյանը նշեց, որ թվարկած բոլոր կետերի իրականացման հարցում առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել ռիսկային խմբերին։ Գյուղացիների, ֆերմերների համար պետք է շտկել այդ միջոցները՝ հաշվի առնելով գյուղական կյանքի ու արտադրության առանձնահատկությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում