Գլխավոր Հասարակություն Կառավարությունը կչեզոքացնի տնտեսական հետևանքները. միջոցառումների ցանկ

Կառավարությունը կչեզոքացնի տնտեսական հետևանքները. միջոցառումների ցանկ

68
0

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով մի շարք միջոցառումներ կիրականացվեն.

ՀՀ կառավարությունը հաստատեց միջոցառումները:

Ըստ այդմ՝

Օժանդակություն կտրամադրվի՝

✔️ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Աջակցություն միանվագ նպաստի ձևով, նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

✔️ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

✔️ տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

✔️ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության համար: Շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ: ✔️ ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Գործունեության ոլորտները՝ Մշակող արդյունաբերություն, Կացության և հանրային սննդի կազմակերպում, Փոխադրումներ և պահեստային տնտեսություն, Զբոսաշրջային ծառայություններ և Սպասարկման այլ ծառայություններ։ Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։