Գլխավոր Սպորտ «Ինտերը» Վիդալի համար առաջարկում է 15 միլիոն եվրո, «Բարսելոնան» պահանջում է 20...

«Ինտերը» Վիդալի համար առաջարկում է 15 միլիոն եվրո, «Բարսելոնան» պահանջում է 20 միլիոն

13
0

Միլանի «Ինտերը» չի կարողանում պայմանավորվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերի գնի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։

«Ինտերը» ցանկանում է վճարել 15 միլիոն եվրո, «Բարսելոնան» Վիդալի տրանսֆերից ակնկալում է 20 միլիոն եվրո եւ ցանկանում է այն ներառել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի գործարքում։ «Ինտերը» Մարտինեսի համար պահանջում է 111 միլիոն եվրո։

32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են նաեւ Թուրինի «Յուվենտուսը» և անգլիական «Նյուքասլը»:

«Բարսելոնան» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Վիդալին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Արտուրո Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Կատալոնական ակումբի կազմում անցկացրած 55 խաղում չիլիացի ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի հեղինակ:

Աղբյուրը՝  Sport.news.am