Գլխավոր Բլոգ Իշխան Զաքարյանի խղճուկ պատասխանը Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին

Իշխան Զաքարյանի խղճուկ պատասխանը Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին

37
0

 2+ 388921_10150611243219569_1599022942_n-562x375

Անդրանիկ Իսահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ես իհարկե կասկածում էի, որ Իշխան Զաքարյանը համեստ մտավոր ունակությունների տեր մարդ է, բայց որ շամպանսկու պռոբկի պես…  համեստ մտավոր ունակությունների մարդ է՝ տեղյակ չէի:

Էն բանից հետո, երբ Նիկոլը երկու անգամ խճուղի հանեց Զաքարյանին ԱԺ-ում՝ իր պալատների ու դրանց «ներդրումային» ծագման պահով, Զաքարյանը վերջապես բաշարեց, որ սա այն դեպքը չէ, երբ ավելի լավ է ծամել, քան խոսել, ու հանդես եկավ պարզաբանումով.

«Ալբերտ Բոյաջյանն իմ լավագույն ընկերներից է: Հիանալի մարդ, ընտանիքիս բարեկամ, ով, արդեն մի քանի տարի է, Հայաստան ժամանելուց ոչ թե հյուրանոց է գնում, այլ ապրում է իմ տանը, քանզի մեր բարեկամական հարաբերություններն ավելի քան 15 տարվա պատմություն ունեն: Ի միջի այլոց, այն տանը, որը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի իսկ աջակցությամբ:

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առանձնատան թեմայով պարբերաբար հնչեցվող հարցին բազմիցս պատասխանել եմ` ում հետաքրքրում է այդ հարցը, կարող է կարդալ 2011 թ. «Իրավունք» պարբերականին Ալբերտ Բոյաջյանի տված հարցազրույցը: Սակայն այն տպավորությունն եմ ստանում, որ հատկապես տվյալ հարցով շահագրգիռ պատգամավորը չի կամենում դա անել: Ուզում եմ մեջբերել նշածս պարբերականում տան վերաբերյալ ասվածը: Հարցին, թե պրն Բոյաջյան, երբևէ մտածե՞լ եք Հայաստանում մշտապես ապրելու մասին, Ալբերտ Բոյաջյանը պատասխանել է. «Եթե իմ ձեռքը ճար լինի, ու ընտանիքս էլ համաձայնի ՀՀ-ում ապրել, ես հենց այսօրվանից էլ վերջնականապես կմնամ ՀՀ-ում, ու այստեղից էլ ոչ մի տեղ չեմ գնա: Թեև հույս ունեմ, որ մի օր անպայման դա էլ կլինի: Բայց դա չի խանգարում, որ ես այստեղ իմ անկյունն ունենամ, ու արդեն այդ նպատակով սեփական հողատարածք եմ գնել` տուն կառուցելու համար:

Եվ շատ ուրախ եմ ու անհոգ, որ այդ հարցում ինձ շատ օգնում է իմ լավ ընկեր ու բարեկամ Իշխան Զաքարյանը, ում հետ միասին կառուցում ենք այսօրվա շենքը: Ես բոլոր հարցերը վստահում եմ Իշխան Զաքարյանին, քանի որ նա իմ 15 տարվա վստահելի ընկերն է ու հարազատը»: Կարծում եմ, որ Ա. Բոյաջյանի պատասխանը շատ հստակ է…»։

Ուրեմն, ոչ մի բան էլ հստակ չի, որովհետև որպես պանացեա ներկայացվող այդ հոդվածում Բոյաջյանը ընդամենը ասել է, որ ՈՒԶՈՒՄ է հողատարածք գնել ու իրեն ՕԳՆՈՒՄ է Իշխան Զաքարյանը՝ տուն կառուցելու հարցում: Իսկ թե այ գնե՞ց նա արդյոք հողատարածք, թե՞ ոչ, եթե գնեց, ապա արդյո՞ք դա այն հողատարածքն է, որի վրա գտնվում է Իշխանական պալատը, ինչպե՞ս ու ինչքանո՞վ էր օգնում Իշխան Զաքարյանը, ո՞ւմ սեփականությունն է հանդիսանում այդ տունը և այլ նմանատիպ հարցերի վերաբերյալ ոչինչ չասվեց:

Զաքարյանը խղճուկ կռուտիտներ է անում, իբր էդ Բոյաջյանը հյուրանոցի տեղը իր տանն է մնում ընտանիքով, երբ գալիս է՝ հավանաբար հույս ունենալով տողատակերով ակնարկել, թե ինչո՞ւմ էր այդ ներդրումի իմաստը, բայց դե մենք էլ հո իր պես շամպանսկու պռոբկա չենք, որ չհասկանանք, որ էն գումարը, որը ծախսվել է այդ տան վրա, բավարար է տարիներով շատ ճոխ հյուրանոցներում բնակվելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ