Գլխավոր Առողջապահություն Իրանում կորոնավիրուսով վարակի 1.958 նոր դեպք և 50 մահ է արձանագրվել. վարակվածների...

Իրանում կորոնավիրուսով վարակի 1.958 նոր դեպք և 50 մահ է արձանագրվել. վարակվածների ընդհանուր թիվը՝ 112.725

14
0

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 112.725-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը, գրում է ԻՌՆԱ-ն:

«Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1.958 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 112.725 է»,- ասել է նա:

Մեկ օրում Իրանում 50 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6.783-ի: Միաժամանակ, 89.428 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Հիվանդներից 2.735-ի վիճակը ծանր է: