Գլխավոր Աշխարհ Իրանում նոր տիպի կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Իրանում նոր տիպի կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

54
0

Իրանի Իսլամական Հանրապետությունում մահացել է Մեջլիսի պատգամավորներից մեկը, ով վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով independent.co.uk կայքը, այս մասին տեղեկացրել են Իրանի պետական լրատվամիջոցները:

Տեղեկությունների համաձայն` պատգամավոր Մոհամմադ Ալի Ռամազանի

Դաստակի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։ Նա անցյալ շաբաթ էր ընտրվել որպես Աստանեհ Աշրաֆիեի ներկայացուցիչ:

ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Քիանուշ Ջահանպուրը նշել էր, որ իրենց երկրում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն հասել է 43-ի:

«24 ժամում Իրանում մահացել է 9 հոգի»,- նշել է Ջահանպուրը:

ԼՐԱՑՈՒՄ. Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ պատգամավորը մահացել է գրիպից։