Գլխավոր Հայաստան Իրավիճակը հանրապետությունում. մանրամասնում է փոխոստիկանապետը

Իրավիճակը հանրապետությունում. մանրամասնում է փոխոստիկանապետը

14
0

Այսօր` ապրիլի 6-ին, ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ներածական հատվածում փոխոստիկանապետը ներկայացրեց ՀՀ ոստիկանության գործողությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:

Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ իրականացվել են բեռնափոխադրուներ Իրանի Իսլամական Հանրապետությունից 515 տրանսպորտային միջոցի ուղեկցում` 475 կարգախմբերով: Սահմանափակվել են նրանց երթուղիները` հասարակության առողջության պահպանման նկատառումներից ելնելով:

Հայկ Մհրյանը ներկայացրեց, որ Ճանապարհային ոստիկանության կողմից կատարվել է 69 այլ մեքենաների ուղեկցում ևս:

Նոր կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կողմից շարունակվում են դեպի Արցախ, Սոտք-Քարվաճառ և Սյունիք գյուղական համայնքներից դեպի Արցախ գնացող ճանապարհների սահմանափակման աշխատանքները: Ապրիլի 6-ի դրությամբ թույլատրվել է Արցախի Հանրապետություն անցնել 1908 տրանսպորտային միջոց, իսկ 575 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է:

Փոխոստիկանապետը ներկայացրեց թվով 27 պահակակետերը` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Դրանք են`

Կոտայքի մարզի «Գոլդեն ՓԵլս», «Համալսարանական», «Սպորտբազա», «Ռոսիա» հյուրանոցային համալիր, Գրողների միություն, Հայաստանի ագրարային համալսարան, Զարթոնք, Աղավնաձոր համայնքում գտնվող ՀՊՄՀ, «Նաիրի» հանգստյան տների, Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան», Նորքի օրթոպեդիկ հիվանդանոցի,  Երևան քաղաքի Սուրբ Աստվածամայր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնների, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի, Գյումրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի, ՀՀ ոստիկանության հոսպիտալի, Երևան քաղաքի «Ռեժինե», «Մինոթել», «Արարատ», «»Անի ցենտրալ, «Ռեզիդենտ», «Ավիատրանս», «Իմպերիալ», «Նաիրի», «Նարե», իննպես նաև Էջմիածին քաղաքում գտնվող «Ռիչմոնդ» հյուրանոցների և «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքերից մեկի պահպանությունը՝ հնարավոր վարակակիր անձանց հետ շփումը կասեցնելու համար: Օրական 24-ժամյա ռեժիմով այս պահակակետերում հերթապահում են 130 ոստիկաններ:

Ոստիկանությունը շարունակում է, պարետի որոշման համաձայն, մի շարք տնտեսվարողներին իրազեկման աշխատանքները: 2138 տնտեսվարող իրազեկվել է, կասեցվել է 2164 տնտեսվարողի աշխատանքը և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն է կազմվել 36 տնտեսվարողի նկատմամբ:

ՀՀ ոստիկանությունը շարունակում է խմբային տեղաշարժով հասարակության սահմանափակման վերահսկողությունը: Գրանցվել է շուրջ 6667 խախտան դեպք, որից 1735-ի վերաբերյալ արձանագրություն է կազմվել:

Շուրջ 2000 խախտման դեպք էլ արձանագրել է ՃՈ-ը՝ անձնական տրանսպորտային միջոցում երկուսից ավելի մարդ լինելու առնչությամբ:

Փոխոստիկանապետը ներկայացրեց, որ, պարետի որոշմամբ, Հայաստանի ամբողջ տարածքում սահմանված է թվով 69 անցակետ, որտեղ ՀՀ ոստիկանությունը, ՃՈ-ը, ԱԱԾ-ը և ԱՆ-ը իրականացնում են ծառայություն:

Այս պահին ճշտվում են հնարավոր վարակվածների ինքնությունն ու շրջանակները: Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը՝ հուղարկավորություններին քսան հոգուց ավելի մարդ թույլ չտալու ուղղությամբ:

Հայկ Մագոյան