Գլխավոր Աշխարհ Լաս Վեգասի խաղատները կվերաբացվեն

Լաս Վեգասի խաղատները կվերաբացվեն

13
0

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված խաղատները մյուս շաբաթվանից կվերաբացվեն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ խաղատներում պահպանվելու են վարակից պաշտպանության ամենախիստ կանոնները։ Խաղատները 11-շաբաթյա աշխատանքային դադարից հետո հունիսի 4-ից կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ 

Մուտքի մոտ ջերմաչափող սարքեր, խաղասարքերի մոտ ձեռքերի ախտահանման «կայաններ», իսկ սեղանների մոտ խաղացողների միջև պլաստիկ պատնեշներ են տեղադրվել։