Գլխավոր Առողջապահություն Լավ լուր․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր...

Լավ լուր․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել

41
0

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։

 
 
 

«Երեկոյան ևս բարի լուր ունեմ՝

Այսօր տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին` 32 տարեկան Խ.Վ.-ին: Նա մարտի 28-ին էր մեր կենտրոն էր ընդունվել` հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին։

 
 
 

Վերակենդանացման բաժանմուքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները, բաժանմունքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ, օրուգիշեր պայքարեցին հիվանդի կյանքի համար:

Այսօր մեր հիվանդը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքեց մեր կենտրոնը:

Հատուկ շնորհակալություն վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին և ողջ կոլեկտիվին:
Պայքարում ենք միասին»,- գրել է Պողոսյանը։