Գլխավոր Սպորտ Լա լիգայի վերսկսման օրը հայտնի է

Լա լիգայի վերսկսման օրը հայտնի է

10
0

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի վերսկսման օրը հայտնի է:

Ինչես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Marca-ն: Լա լիգան երկար դադարից հետո կվերսկսվի հունիսի 12-ին: Կազմակերպիչները մեկնարկից առաջ կխստակեցնեն հիգիենայի նորմերի պահպանման կարգը և սոցիալական հեռավորության հետ կապված անվտանգությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային: